понедельник, 22 мая 2017 г.

Մենք այս տարի 9-րդ դասարան էինք, բայց, ի տարբերություն Հայաստանի մյուս դպրոցների, մենք համարվում էինք ավագ դպրոցի սովորողներ: Իմ կարծիքով դա շատ լավ է, որովհետև մենք ավելի լավ պատրաստվեցինք քնություններին: Մեզ բոլորը ընդուննում էին այնպես ինչպես մեծերիին:Կան սովորողներ, ովքեր մնալու են և շաուրնակելու են սովորել ավագ դպրոցում, դա նրանց համար էլ է լավ, քանի որ նրանք ընտելացան ավագ դպրոցին և այստեղի դասավանդողներին: 10-րդ դասարանից սկսած մենք հնարավորություն կունենանք ընտրելու մեր ուզած դասավանդողին, մեկ տարի ավագ դպրոցում սովորելուց հետո ընտրություն կատարելը ավելի հեշտ կլինի:

среда, 17 мая 2017 г.

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյանը հայ բանաստեղծ է, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը։

Վահան Տերյան

Վահան Տերյանը ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։

Համո Սահյան

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի  Լոր գյուղում։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին ։