Մայրենի

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…
Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ…

Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտդ չտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չկանչել,
Ու չխռովել բերկրանքդ հստակ…

Իմ կարծիքով բանաստեղծը այս տողերը նվիրում է իր սիրած էակին, ով հեռացել է նրանից և նա շատ է կարոտում նրան: ԻՄ կարծիքով նա բանաստեղծի համար եղել է այնպիսի մարդ, ում համար Տերյանը պատրաստ է եղել ամեն ինչի, բայց նրանց սերը եղել է միակողմանի ես դա հասկացա առաջին տունը կարդալուց հետո: Ըստ վերջի տան ես հասկանում եմ, որ նրանք այլևս չեն հանդիպել և այդ ամենի պատճառով նա շատ է տառապել:

02.02.2017
Բառարան
Մելամաղձիկ-ընկճված տրամադրության մեջ գտնվող
Միալար-անըդհատ
Ելևէջները-ձայնի տոնայնության փոփոխություն
Մոլար-սխալ
Վերլուծություն
Վահան Տերյանը բնութագրում է Երկիր Նայրին տխուրորովհետև իր երկիրըավելի շատ աղետ և պատերազմ է տեսել քանց ուրախ օրերԱյդ տխրության մեջէ ստեղծվել հայկական երգերը երաժշտությունը մշակույթը, այդ տրամադրությամբ են գրվել բանաստեղծությունները:

05.02.2017

Երկու ընկեր խոսում էին իրենց կանանց մասինՄեկը ասացթե իր կինը շատանփույթ է ևտհաճ ևոր դա տարեցտարի ավելի է բարդանումՆա ասացորամեն անգամ ասում է դրա մասին իր կնոջըԵրկրորդ ընկերը ասացոր իր կինըշատ մաքրասեր և խելոք է և նաել է ասում իր կնոջը դրա մասին:


06.02.2017

1.    Ուղղակի մեջբերվող խոսքով նախադասությունները դարձրու անուղղակի.
·         Շապուհը խորհրդի կանչեց իր աստղահմաներին ու ասաց.
-Ես շատ անգամ կամեցա սիրել հայոց Արշակ թագավրին, բայց նա ինձ միշտ անարգեց։
Շապուհը խորհրդի կանչեց իր աստղահմաներին ու ասաց, ոչ նա շատ անգամկամեցել է սիրել հայոց Արշակ թագավրինբայց նա իրեն միշտ անարգել է:
·         -Շատ շնորհակալ եմ, իմաստո՛ւն Խիկար, կհետևեմ քո խորհուրդներին,- ասաց հյուրը։
Հյուրը ասաց իմաստուն Խիկարինոր շատ շնորհակալ է և կհետևվի իրխորհուրդներին:
·         «Ավա՜ղ, երկրորդ խրատս էլ հովը տարավ առաջինի պես»,- մտածում էր տմաստուն Խիկարը։
Իմասըուն խիկարը մտածում էրոր հովը երկրորդ խրատն էլ տարավառաջինի պես:
·         Հետո մոտեցավ ինձ, բացեց ափը և հարցրեց.
- Ափիս միջինն ի՞նչ է։
Հետո մոտեցավ նրան, բացեց ափը և հարցրեց, թէ իր ափի մեջ ի՞նչ է:
·         Շայլոկը մտ զարհուրելի պայման դրեց.
- Եթե Անհոնիոն իր նշած օրը պարտքը չվերադարձնի, իր մարմնից ինձ պիտի մի ֆունտ միս տա։
Շայլոկը մտ զարհուրելի պայման դրեց, եթե Անհոնիոն իր նշած օրը պարտքը չվերադարձնի, իր մարմնից Շոյակին պիտի մի ֆունտ միս տա
·         Գյուղացին ասաց.
-Դրա քաշով ինձ ոսկի տուր։
Գյուղացին ասաց, թէ դրա քաշով իրեն ոսկի տա:
·         -Սա մարդու աչք է, թագավո՛ր,- պատասխանեց ծերունին։
Ծերունին պատասխանեց թագավորինթէ դա մարդու աչք է:
·         -Դու ինձ ոչինչ չես տվել, ինչո՞ւ ես ստում,- զարմացավ պարտատերը։
Պարտատերը զարմացավ և ասացթէ նա իրեն ոչինչ չի տվել ինչու է ստում:
·         Պարտապանը համարձակ մոտեցավ պարանին և բացականչեց.
- Ո՛վ անաչառ դատավոր-զանգ, ասա՛, ոսկին տվե՞լ եմ այս մարդուն։
Պարտապանը համարձակ մոտեցավ պարանին և բացականչեց, ով անաչառդատավոր-զանգասաոսկին տվել է այդ մարդուն:
·         Մի համարձակ երիտասարդ ասաց.
-Մտածելով քարը ճամփից դեն չես գցի։
Մի համարձակ երիտասարդ ասաց, 
թէ մտածելով քարը ճամբից դեն չես քցի:

 07.02.2017

Լեզու
1.      Գտիր տրված բառերի բացատրությունները.
Հաղթանդամ-խոշոր կազմվածքով, չքնաղ-գեղեցիկ, խաբեբա-սուտասան, ֆունտ-դրամ, պարտամուրհակ-թանկարժեք փաստաթուղթ, բոթաբեր-վատ լուրհաղորդող, սնանկանալ-ախքատել, կեղծամ-կտորի վրա կարած մազեր, նենգ-չար, զարհուրելի-ազդող, փաստաբան, բռնագանձել-ձեռքից առնել։
2.      Փորձիր պարզել, թե այդ բառերից ո՞րն է պարզ, որը՝ բաղադրյալ։
Բաղադրյալ-Հաղթանդամպարտամուրհակբոթաբեր, սնանկանալ, կեղծամ,զարհուրելիփաստաբանբռնագանձել:


Պարզ-Չքնաղխաբեբաֆունտնենգ:




  • Քաջերի սահմանը իրենց զենքն է, որքան կտրի այնքան էլ կտիրի:
  • Ինչն մարդնու ու նրա գործերն են, այն էլ նրա պատմությունն է:
  • Թե դու Շարայի վորկորն ունես, մենք Շիրակի ամբարները չունենք:
  • Ինչպես հովհազը չի կարող իր խայտերը փոխել և Եթովպիային թխությունը, այնպես էլ ամբարիշտ մարդը իր բարքը:





Արևելյան մի քաղաքում ամառվա միջօրեի շոգին փողոցում՝ պատի ստվերում, պառկած էր մի դերվիշ:  Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին՝ նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վեհ, հագած ճոխ ու զարդարուն, գալիս էր դանդաղ քայլերով, շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող իշխանին: Շքախմբի առաջնորդը, գավազանը թափահարելով, գոռաց դերվիշի վրա.
-
Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում՝ ո՛վ է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:
-
Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի  կկանգնեմ,- անվրդով պատասխանում է դերվիշը:
Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան և հարցնում.
-
Մի՞թե ես քեզնից մեծ մարդ չեմ:
-
Իհարկե ո՛չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո, թե ոչ:
-
Այո՛:
-
Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ: Որ բարձրանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:
-
Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:
-
Հետո՞:
Հետո՝ վեզիր:
Հետո՞:
-
Փոխարքա:
Հետո՞:
-
Սահմանը սա է: Մեր բոլորի վրա շահն է: Նա է ամենից մեծը:
-
Ասենք թե շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:
-
Հոտո՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:
-
Ահա այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցի՛ր, և գնա՛ քո ճանապարհը,- նույն անվրդովությամբ պատասխանում է և նվաղուն աչքերը գոցում:

·         Լսում եմ լեռան գյուղերի ամենալավ մարդու նվագը։
·         Նրանք այրվող ծառերի միջից եղջյուրներով բացում էին իրենց ճանապարհը։
·         Լուսնյակի նուրբ շողերը լուսեղեն քարերի պես ծրարել էին նրա դեմքը։
·         Բահով առուն մաքրելիս Մարգարի աչքովն ընկնում է կորցրած սանրը։
·         Կինը պահարանից հանեց ծխից սևացած թեյամանը։
·         Երրորդ ձիավորն իզուր էր փորձում մտրակով շներին հեռացնել։
·         Այնուհետև բարբարոսները նրանց քշել են արևմուտք։
·         Ես չգիտեմ, թե ինչով հղկեմ այս կարծր քարերը։
·         Շրջապատում ոչ ոք նրան չէր նկատում։
·         Մենք սիրում ենք նրանց՝ իբրև բանիմաց ու բարեհամբույր մարդկանց։
Առաջադրանք՝ Գտնել ուղիղ և հանգման խնդիրները։ Ուղիղ խնդիրն ընդգծել ալիքավոր, իսկ հանգման խնդիրը՝կետագծերով։
·         Երբ ծարավ այծը մոտեցավ ջրհորին, նկատեց աղվեսին։
·         Գիշատիչը ուշադրություն չդարձրեց չնչին պաշտպանի վրա և նապաստակին խժռեց։
·         Սմբատ Բագրատունուն գցում են կրկեսը, որ գազանները նրան հոշոտեն։
·         Եվ ահա, փափուկ քայլերով սեղանին է մոտենում խանութի տերը։
·         Անդրանիկը գնում էր դեպի կամուրջը։
·         Ես զգացի մի ծանր տխրություն։


1.     Տեքստից գտի՛ր ուղիղ և հանգման անուղղակի խնդիրները, ներկեք դրանցից մի տեսակը կանաչ, մյուս տեսակը դեղին գույնով։
2.    Փոխադրի՛ր տեքստը՝ նշված պարադոքսի նկատմամբ վերաբերմունք արտահայտելով
Աբիլինի պարադոքսը
Ցցեր կան, որոնց վրա գործնականում ամեն օր ոտքդ դնում ես։ Հոգեբանական գրականության մեջ այդ ցցերը «Աբիլինի պարադոքս» անունն են ստացել։ Աբիլինը քաղաք է Տեխասի նահանգում։ Դա ճանաչված անուն է մի իրական դեպքի շնորհիվ, որ պատահել է հոգեբան Ջերրի Հարվեյին։ Մի շոգ ամառային օր նա ու իր ընտանիքը ձանձրանալիս են լինում պատշգամբում։ Հանկարծ աներն առաջարկում է.
-
Չգնա՞նք Աբիլին։
Աբիլինը հեռու է, բայց բոլոր ներկաները համաձայնում են։ Սրանք երկար էդ շոգին հասնում են Աբիլին ու հետ գալիս։ Մեքենան օդորակիչ չի ունենում, ու  մարդիկ չորս ժամվա անդադար տանջանքի են ենթարկվում։ Ճամփորդությունից հետո մեկն ասում է.
-
Իզուր գնացինք։
Միանգամից բոլորը հայտարարում են, որ չէին ուզում էդ ճամփորդությունը, բայց համաձայնել են, որովհետև կարծել են, թե մյուսներն ուզում են։
Հարվեյը գրում է. «Մենք՝ չորս բավականին բանական մարդիկ, բարի կամքով հենց նոր կտրեցինք 170 կմ վառարանի պես թեժ, տաղտկալի անապատով՝ փոշու խիտ ամպի մեջ կորած, որ Աբիլինի խորտկարաններից մեկում մի անհամ բան ուտենք, թեպետ իրականում ոչ ոք չի ուզել գնալ»։ Այսինքն՝ մարդիկ իրենց կամքով համաձայնել են, որ իրենց համար վատ լինի՝ դրա հետ կարծելով, թե մեկնումեկի համար դրանից լավ է լինելու։ Կարծում եք՝ պատահականությո՞ւն է։


1.   
Աշխարհումս ա՛խ չեմ քաշի, քանի որ ջա՛ն ես ինձ համար.
Անմահական ջրով լիքը ոսկե փնջան* ես ինձ համար.
Նստեմ` վրաս շվաք անես` մետաքս վրան ես ինձ համար.
Մեղքս իմա՛ցիր, հետո սպանիր` սուլթան ու խան ես ինձ համար:
Մեջքդ` նոճի-չինարի պես, գույնդ ֆրանկի ատլաս է.
Լեզուդ` շաքար, շուրթդ` մեղր, ակռեկքդ մարգրիտ-ալմաս է.
Ոսկում արծնապակի արած, աչքերդ ակնակուռ թաս է.
Պատվական անգին ադամանդ, լալ-բադեշխան** ես ինձ համար:
Ես էս ցավին ո՞նց դիմանամ, մի՞թե սիրտ ունեմ քարացած, 
Արտա՛սուքս արյուն շինիր, խելքս` գլխումս շվարած***, 
Նոր պարտեզ ես` նոր այգու մեջ, բոլորքդ վարդով շուրջառած.
Ման գամ շուրջդ բլբուլի պես` սքանչելիք ես ինձ համար:
Քո սերը ինձ արբեցրեց, ես արթուն եմ, սիրտս է քնած****.
Աշխարհս աշխարհով կշտացավ, իմ սիրտը քեզնից սով մնաց.
Յա~ր, էլ ինչո՞վ քեզ գովերգեմ` աշխարհումս բա՛ն չմնաց.
Ծովից դուրս եկած հրեղե՛ն նժույգ-ջեյրան ես ինձ համար:
Ի՞նչ կլինի հետս խոսես, եթե Սայաթ-Նովի յարն ես.
Շողքդ աշխարհը բռնել է` արեգակից էլ դու վառ ես.
Հոտավետ հիլ, մեխակ, դարչին, վարդ մանուշակ, սուսանբար ես.
Կարմրագույն` դաշտի ծաղիկ, հովտաց շուշան ես ինձ համար*****:

2.
Բլբուլի հետ լաց ես եղել,
Վարդի նման բաց ես եղել,
Վարդաջրով թաց ես եղել,
Թա՛ց ես եղել:
Չկա քեզի նման,
Չկա քեզի նման,
Քեզ նման,
Քեզ նման,
Դո՛ւ ես, աննմա՛ն:
Սիրունությունդ եղավ տանջանք,
Մազեր ունես արծաթ-հինվածք,
Քեզ կսազի նախշած գործվածք*,
Նա՛խշած գործվածք:
Չկա քեզի նման,
Չկա քեզի նման,
Քեզ նման,
Քեզ նման,
Դո՛ւ ես, աննմա՛ն:
Երեսդ արև` լուսնի կամար,
Հոգիս դուրս կգա քեզ համար,
Մեջքիդ ունես ոսկե քամար**,
Ո՛սկե քամար:
Չկա քեզի նման,
Չկա քեզի նման,
Քեզ նման,
Քեզ նման,
Դո՛ւ ես, աննմա՛ն:

Հագիդ զուքսն ալ ես արել,
Բլբուլի հետ լալ ես արել,
Բարկ երեսիդ խալ ես արել,
Խա՛լ ես արել:
Չկա քեզի նման,
Չկա քեզի նման,
Քեզ նման,
Քեզ նման,
Դո՛ւ ես, աննմա՛ն:
Դարդս ասեմ` լացեն սարեր,
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Սայաթ-Նովուն խելքից հանիր,
Խելքից հա՛նիր:
Չկա քեզի նման,
Չկա քեզի նման,
Քեզ նման,
Քեզ նման,
Դո՛ւ ես, աննմա՛ն:

3. Աշխարհս խճանկար է, պես-պես նախշից ձանձրացել եմ,* 
Մտիկ տվողը խոցվում է, խայթոցներից ձանձրացել եմ, 
Երեկ լավ էր էսօրվանից, վաղվա օրից ձանձրացել եմ, 
Մարդ շարունակ մեկ չի լինի. երգ-խաղերից ձանձրացել եմ:
Հարստությունը գին չունի, երբ կուղղորդվի միայն շահով, 
Լավ մարդն էն է` գլուխը պահի աշխարհումս անբիծ պատվով, 
Աշխարհս մեզ չի մնալու` իմաստնասիրաց ասածով. 
Կուզեմ թռչել բլբուլի պես. պարտեզներից ձանձրացել եմ:
Ո՞վ կասի, թե հաստատ կապրեմ առավոտից մինչեւ մութը. 
Աստըծո ձեռքին շատ հեշտ է մարդու աշխարհ ելումուտը. 
Ճիշտս ճանապարհ չի գտնում` շատացել է մարդկանց սուտը. 
Ոչ թե մեկ, քսա՛ն ճորտ են պահում, ես տերերից ձանձրացել եմ:
Աշխարհս մեզ չի մնալու, քանի նստենք քեֆ-խնջույքին, 
Հում կաթնա՛կեր ադամորդի՛, անե՛ծք անհաստատ քո վարքին. 
Համբերությունս հատել է, չեմ դիմանում մարդկանց ծաղրին, 
Ընկերներս թշնամացան. չարկամներից ձանձրացել եմ:
Սայաթ-Նովեն ասաց` վիշտս` հեղեղից էլ շատացել է. 
Չունեմ անցած քաղցր փառքս, հիմի ցավը շատացել է, 
Բլբուլի պես լաց եմ լինում` վարդիս խարը** շատացել է, 
Չեն թողնում վախտին բացվելու. քաղհանելուց ձանձրացել եմ:

Դու է՛ն գլխեն իմաստուն ես, խելքդ հիմարին չափ մի՛ անի*,
Երազի մեջ տեսածի հետ դու մեզ համեմատ մի՛ անի,
Ես որ էն գլխեն վառված եմ, նորից նոր քաբաբ մի՛ անի,
Եթե, գիտեմ, շատ հոգնել ես, այլոց պատրվակ մի՛ անի:

Չկա քեզ պես իշխանավոր, դու Ռոստոմի-Զալ` միակս**,
Տոհմդ տոհմերի մեջ գոված` և դու ես չքնա՛ղ, միակս,
Թե ավելի մեղք ունենամ, տուր գլխատել ինձ, միակս.
Հայացք գցիր քո Ստեղծողին` անտեղի պատիժ մի՛ անի:

Վիրավորին բժիշկ է պետք` դե՛ղ տալու է, ցա՛վ տալու չէ.
Որքան էլ որ ճորտը տանջվի` իր տիրոջը դավ տալու չէ.
Դու քո սիրտը մա՛քուր պահիր, օտար խոսքն հավտալու չէ.
Մատաղի փող ժողվողի պես, ինձ քո դռնից դուրս մի՛ անի:

Ամեն մարդ չի կարող խմել` իմ ջուրը ո՛ւրիշ ջրեն է.
Ամեն մարդ չի կարող կարդալ` իմ գիրը ո՛ւրիշ գրեն է.
Հիմքս ավազից չիմանաս, քա՛րափ է, քա՛րուկրեն է.
Չցամաքող հեղեղի պես, դու իսկույն ավեր մի՛ անի:

Որքան էլ որ քամին տանի` ծովիցը ավազ չի պակսի.
Թեկուզ լինեմ, թե չլինեմ` մեջլիսներից սազ չի պակսի.
Եթե պակսեմ, քե՛զ կպակսեմ, աշխարհից մեկ մազ չի պակսի.
Սայաթ-Նովի գերեզմանը Հինդ, Հաբաշ, Արաբ մի՛ անի:






Համո Սահյան
ՊԱՊԸ
Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:
1.     Ո՞ւմ պապի մասին է խոսքը։ ԻՄ կարծիքով այս բանաստեղծությունը հենց Համո Սահյանի պապու մասին է:
2.     Ի՞նչ է արել պապը. թվարկիր մեկ տողով։
Նա ասում է, որ իր պապը ստեղծել է իրենց այգին նա հերթով թվարկում էր, թե նա ինչպես է այդ ամենը արել:
3.    Քո պապի մասին պատմիր։ Ի՞նչ է արել, ի՞նչ է անում։
Իմ պապը ստեղշել է ընտանիք տուն ապահովել է իր երեխաներին և թոռներին ամեն ինչով, դաստիարակել է

Երկուշաբտի

1.     Գտնել և ընդգծել տեղի պարագաները.
2.    Սպիտակ ամպերը սարերից սահլ էին դեպի քաղաք։
3.    Երբ նա կռացավ սփռոցի վրա, հյուսը թիկունքից թեքվեց ուսն ի վար։
4.    Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց։
5.    Լևոնը կանգնեց դռան առաջ, ձեռքը տարավ գրպանը, շոշափեց բանալին, որ գրպանում տաքացել էր։
6.    Փողոցի երկայնքով շարված էին կապույտ որձաքարերը։
7.     Գտնել և ընդգծել ժամանակի պարագաները.
·         Նա կտուրների վրա ջինջ ձայնով այլևս չի երգում։
·         Եվ այս հանդիմանությունից հետո Աննան լռեց։
·         Նրանք միայն մութն ընկնելիս էին հասնում այդ փողոցին։
·         Այդ րոպեին Լևոնը հանկարծ շրջվեց պատուհանի կողմը։
·         Փոխադրվելու առաջին օրինց բոլորն սկսել էին անկաշառ բարեկամություն Լևոնի հետ։


Չորեքշաբտի

1.     Ընդգծեք նպատակի պարագաները
·         Ժողովի համար է եկել,-պատասխանեց Սարգիսը։
·         Սուսերները մերկացրին՝ երդվելով պայքարել հանուն պատվի։
·         Անցորդը շտապում էր՝ դռներից մեկը բախելու։

2.    Ընդգծեք պայմանի պարագաները
·         Պատերազմի դեպքում բոլոր համաձայնագրերը սառեցվում են։
·         Հարցն այս տեսանկյունից քննելու դեպքում հնարավոր է լուրջ բացահայտումներ անել։
·         Դրական արձագանքի դեպքում նախագիծը դառնում էր օրենք։

3.    Ընդգծեք պատճառի պարագաները
·         Հրապարակն այդ պահին ծփում էր մի արտակարգ դեպքից։
·         Նրան պատիվ ունեցա ծանոթանալու Ձեր շնորհիվ։
·         Դրանով նա մատնեց իր անհանգստությունը երիտասարդի բացակայության առթիվ։

4.    Ընդգծեք հիմունքի պարագաները
·         Ըստ ավանդության՝ այդ դղյակում ապրել է Շվեդիայի թագավորը։
·         Նայած քաղաքական իրադրության՝ երկրում ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել։
·         Այս ճարտարապետի հատակագծերով դեռ տներ են կառուցվելու։

5.    Ընդգծեք զիջման պարագաները
·         Չնայած իրենց ծրագրերի տարբերությանը` նրանք աշխատում էին միասին։
·         Լևոնն առանց լուրջ պատճառի զայրացել էր հաշվապահի վրա։
·         Գաղափարական հակասություններով հանդերձ Հռոմում իրավիճակ մնում էր հանդարտ։

2.    Վերլուծեք նախադասությունները՝ պարզելով, թե որ բառը նախադասության ինչ անդամ է։
·         Մեր հարձակվողը գլխի գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։
  • Քաղաքում կյանքը մեկ շաբաթ կաթվածահար էր գործադուլից։


Միքայել Նալբաանդյան
Իտալացի աղջկա երգը


ԻՄ կարծիքով քրոչ արարքը ճիշտ էր բայց ասածը ճիշտ չեր, նա ճիշտ արեց որ ուղարկեց պատրազմ բայց ասեց, որ թեկուզ մեռնես այ դա իմ կարծիքով սղալ էր: Ուղարկում է պատերազմ որովհետև այդ ժամանակ այնտեղ պատերազմ էր:


Շարահյուսորեն վերլուծել տրված նախադասությունները (նշալնաև ստորոգյալի տեսակը)։
·         Մի պառավ կին առվի մեջ լվանում էր նոր գործած գորգը։
·         Առվակը իր անվախճան պատմությունն էր պատմում մատուռներին ու քարերին։
·         Հետո վախվորած ինձ մոտեցավ մի կին՝ ցիցոտիների մեջ։
·         Նրա մազոտ ձեռքերը սեղմեցին ծանր մահակը։
·         Նեղ կածանով գնում էին մարդկանց և ձիրերի՝ շոգից նվաղած շարքերը։
·         Զեկուցման վերաբերյալ դիտողությունները cհանձնեք նիստի քարտուղարին։
·         Կինն ահը սրտում ամուսնուն հարցրեց պատերազից։
·         Բաղդադում ստացած տենդից ծերունին սաստիկ հյուծվել էր։
·         Մեր զավակները վերջապես ազատվեցին սրի բերանց։
·         Գարեգինը հաճախ հուզվում էր ամենաչնչին բաներից։
·         Օհան ապերը միշտ պատմում էր նրա մաին։
·         Կատուն ներս մտավ՝ տատիկի կծիկով խաղալով։
·         Բարձր քարափի գլխին թառած գյուղում բուրդը մարդիկ փռում էին արևի տակ։
·         Սաղարթախիտ ստվերների տակ արծաթյա և ծիրանավառ սիրամարգերն էին ճեմում զմրուխտահավերի հետ։
·         Կարինեն պատրատ էր իր գործը փոխելու ավելի բարձր վարձատրության պայմանով։

Ազատություն


Ազատությունը դա այն է,  որ քեզ շատ բաներ չեն արքելում և տույլ են տալիս զբաղվել ինչով որ կցանկանաս, երբ մարդ ազատ է լինում նա սկսում է ավելի լավ և հեշտ մտածել: Ազատությունը դա ամենալավ բաներից է ազատ ժամանակ է դու կարողանում է ստեղծագործել, ճախրել մթքերով:Ազատությունը դա վստահությունն է քո հանդեպ,հավատը ուժերիտ նկատմամբ:



  • Մենք սիրում ենք նրանց՝ որպես բարեհամբույր և բանիմաց ուսուցիչ։
  • Իբրև զորական՝ Վարդնին ժողովուրդը սիրում է և գնալու է նրա հետևից։
  • Ես անչափ երախտապարտ կլինեմ քեզնից, եթե անես այդ լավությունը։
  • Նոր գրքեր եմ նվեր ստացել, բայց չգիտեմ, թե որտեղ նրանց տեղավորեմ։
  • Մենք այդ խնդիրին նորից կանդրադառնանք հաջորդ քննարկման ժամանակ։
  • Ինչո՞ւ ես լալիս, չէ՞ որ միշտ բարի եմ եղել քո նկատմամբ։
  • Նա Լևոն Շանթի «Հին աստվածներ» ներկայացման մեջ խաղում է աբեղայի դերը։
  • Իմ ասածը վերաբերում է ծխելու առողջական, հոգեբանական և բարոյակն վնասի մասին։
  • Ուսուցիչը Արսնին կշտամբեց ծուլության և դասերի նկատմամբ անտարբերության համար։
  • Ծանրաբեռնված մարզումները հաստատում են մեր մարզիկների հաղթելու վճռականության մասին։
  • Մեր հարձակվողը գլխի գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։
  • 20-րդ դարի վերջին աշխարհը ցնցվեց Ռուանդայի բնիկների ցեղասպանությամբ։
  • Մեր մարզիկները երկրորդ պարտությունը կրեցին հանրապետության հավաքականի թմի կողմից։
  • Չեմ կարողանում հասկանալ, թե գրողն ինչպես կարող է ամբողջ տասը տարին չգրել։
  • Խռովարարները փոքրիկ սոդոմ-գոմոր սարքեցին մեր՝ հարևան շենքի բնակիչների համար։
  • Երեկվա ճանապարհային աղետում զոհվածների թիվը հասել էր տասներկուսի։

    Տրված նախադասություններում գտիր դերբայական դարձվածները։
·         Այգում զբոսնելիս հանդիպեցի ընկերոջս։
·         Առավոտյան մարմնամարզություն անելն ինձ համար պարտադիր է։
·         Անցորդներընկատելով ընկած մարդունմոտ վազեցին օգնելու։
·         Գնանք մեր տուն՝ մի քիչ հանգստանալու։
·         Շներն իզուր են կաղկանձում՝ թաքնվելով դեզերի մեջ։
·         Գարնանային թարմ օդով արբած՝ չէի ուզում տուն գնալ։
·         Միավոր աշխատանքով զբաղվելը ամեն մեկի խելքի բանը չէ։
·         Մոտեցանք դիմացից եկողին։
·         Ախորժակը բացվում է թթու ուտելիս։
·         Ձու գողացողը ձի էլ կգողանա։

2.    Կետադրիր տրված նախադասությունները.
·         Տղան արցունքների միջից ժպտալով մոտեցավ հորը։
·         Բլրակի գլխին չհասած տեսնում էի դպրոցի առաջ խմբված երեխաներին։
·         Սիմոնը ճրագը ձեռքին մտավ գոմը։
·         Երկար զգեստի ծալքերն իրար քսելով ներս մտավ կինը։
·         Կինը մեկնվեց խսիրի վրա թաղիքի տակ ծածկելով տղային։
·         Այս չոր ծիրանենու տակ նստած գրում եմ իմ մանկության ծիրանի ծառի ու իմ ընկեր Անդոյի մասին։
·         Օհան ապերը գնում էր գոմը տավարին ապուր տալու։
·         Սաքոն հայացքը Աստղիկի գլխի վրայով պատին գցելով հարց տվեց։
·         Փողոցին դեռ չտասած մայրը լսեց Երեմի ձայնը։
·         Անցյալ գիշեր մի տարօրինակ երազ տեսա։ Մի անծանոթ ձայն ասաց.
-
Ներեցեքոր խցկվում եմ Ձեր երազի մեջբայց Ձեզ հետ միանգամայն անհետաձգելի գործ ունեմ։ Միայն Դուք կարող եք օգնել ինձուրիշ ոչ ոք։
Երազիս ես պատասխանեցի.
-
Չարժե ներողություն խնդրելէնքան էլ լավ երազ չէրեթե կարող եմ ինչ-որ բանով օգնել
-
Մի միայն դուք,- ասաց ձայնը,- հակառակ դեպքում ես ու իմ ժողովուրդը դատապարտված ենք կործանման։
-
Տեր Աստված,-աղաչեցի ես։
Նրա անունը Ֆորկա էր և սերում էր շատ հին ցեղից։ Անհիշելի ժամանակներից նրա ցեղակիցները ապրել են արձակ դաշտերում՝ շրջապատված հսկայական լեռներով։ Նրանք միշտ խաղաղ են ապրելօրինակելի օրենքովիսկ երեխաներին դաստիարակել են սիրով ու հանդուրժողականությամբ։ Նույնիսկ ունեցել են իրենց ականավոր նկարիչները։ Ուչնայած նրանցից ոմանք թուլություն են տածում թունդ խմիչքների նկատմամբերբեմն էլճիշտ էշատ հազվադեպմեռել բռնի մահովնրանք իրենց համարում են բարի և հարգանքի արժանի մտածող էակներոր.
-
Լսեք,- ընդհատեցի ես,- գուցե միանգամից անցնենք գործի՞Ձեր անհետաձգելի գործին։
Ֆրոկան ներողություն խնդրեց շատախոսության համարբայց բացատրեցոր իր աշխարհում խնդրանքը պիտի հաջորդի խնդրողի բարոյական արժանիքների ընդարձակ շարադրանքինայդպես է գործող կարգը։
-
Դե լա՜վ,- հանգստացրի նրան,- եկեք գործի անցնենք։
Ֆրոկան շունչ քաշեց ու սկսեց։ Նա պատմեց ինձոր մի հարյուր տարի առաջ (ժամանակի մասին իրենց պատկերացմանը համապատասխաներկնքից իջավ անհավանական չափսերի դեղնակարմիր մի սյուն։ Սա վայրէջք է կատարել իր մեծությամբ երրորդ քաղաքի կենտրոնական հրապարակում՝ Անհայտ Աստծո հուշարձանի մոտ։ Սյունն իրենից ներկայացնում էր տձև և երկու միլի ջրջագծով մի գլան։ Բնության բոլոր օրենքներին հակառակ սա հանկարծ բարձրացել է վեր և սարքերի համար դարձել անհասանելիհետո նորից իջել նախկին տեղը։ Այդ ժամանակ նրանք որոշել են ազդել գլանի վրա ցրտիտաքիմանրէներիպրոտոնային ռմբակոծության միջոցովվերջապես բոլոր հնարավոր միջոցներովբայց՝ ապարդյուն։ Սարսռազդու մեծությամբ՝ նա անշարժ կանգնեց ուղիղ հինգ ամիստասներկու ժամ և վեց րոպե։ Հետոառանց որևէ ակնհայտ պատճառիգլանն սկսեց շարժվել հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Շարժման միջին արագությունը կազմում էր ժամում 78.881 մղոն (արագության մասին իրենց պատկերացմամբ)։ Սա երկայնության 183.223 և լայնության 20.011 աստիճանի վրա փորեց մակերեսըորից հետո անսպասելիորեն անհետացավ։
Այս անհավանական իրադարձությունը ուսումնասիրելու համար սիմպոզիում հրավիրվեցորին մասնակցում էին գիտության բոլոր լուսավոր գլուխները։ Եզրահանգման փաստաթղթում նրանք հայտարարեցինոր այդ երևույթը չի բացատրվումառանձնահատուկ է ևամենայն հավանականությամբհետագայում չի կրկնվի։
Բայց ուղիղ մի ամիս անց դա կրկնվեց։ Այս անգամ գլանն իջավ մայրաքաղաքի մոտ։ Հաճախակի անկանոն գործողություններ կատարելով՝ նա վայրէջքի տարածքից 820.331 մղոն տեղաշարժվեց։ Հասցված վնասը հսկայական էր։ Ոչ մի հաշվարկի մեջ չէր տեղավորվում։ Մի քանի հազար կյանքեր կործանվեցին։
Մի ամիս և մի օր անց գլանը նորից հայտնվեցև այս անգամ տուժեցին բոլոր երեք գլխավոր քաղաքները։
Հիմա բոլորն էլ հասկացանոր չհասկացված կամ չհասկացվող երևույթը վտանգավոր է ոչ միայն առանձին վերցրած ամեն մեկի կյանքի համարայլև ամբողջ քաղաքակրթության համար ընդհանուր առմամբկործանման եզրին է հասցնում ամբողջ ժողովուրդը։
Բնականաբարհնարավոր ողբերգության մասին միտքը քաղաքացիների հոգին լցրեց հուսահատությամբ։ Համատարած հիստերիայի ալիքը փոխվեց համատարած անտարբերության ալիքով։
Չորրորդ հարվածը հասցվեց մայրաքաղաքից արևելք՝ մի անապատ տեղում։ Վնասն աննշան էրբայց ժողովրդի մեջ տագնապը գլուխ բարձրացրեցմի իսկական տագնապինչի արդյունքում շատերը ինքնասպան եղան։ Դրությունը ծայրահեղ սրվել էր։ Իսկական գիտությունների հետ օգնության կոչվեցին և կեղծ գիտությունները։ Քննարկվում էր ցանկացած տեսություն ու առաջարկով էլ առաջ քաշած լիներ՝ բիոքիմիկըգուշակըթե աստղաբանը։ Կախվում էին նույնիսկ ամենացնորական գաղափարներիցմանավանդ նրանից հետոերբ մի ամառային մղձավանջային գիշեր հին չքնաղ Ռաս քաղաքը երկու արվարձաննրով ենթարկվեց լիակատար ոչնչացման։
-
Ներեցեք,- ընդհատեցի նրան,- անկասկած այդ ամենը շատ տխուր էբայց ես ինչ-որ չեմ հասկանում՝ ինչ օգնություն եք ինձնից ակնկալում։
-
Ես հենց ուզում էի դրան անցնել,- պատասխանեց ձայնը։
-
Այդ դեպքում շարունակեք,- թույլ տվեցի ես։Միայն խորհուրդ չեմ տա երկար ձգեքորովհետև կարծես թե արթնանում եմ։
-
Շատ դժվար է այս պատմության մեջ իմ դերը բացատրել,- շարունակեց Ֆրոկան։
-
Մասնագիտությամբ ես հաշվապահ եմ։ Բայց մի շարք հոբբիներ ունեմորպես ժամանց՝ հանուն կատակիմեթոդներ եմ մշակումորոնք ընդարձակում են մեր ուղեղի հնարավորությունները։ Վերջերս ես գիտափորձ արեցի մի քիմիական տարրի միջոցովմենք դրան «կոլա» ենք ասում։ Դա խոր պայծառացում առաջացնելու հատկություն ունի։
-
Մենք էլ այդ տեսակ քիմիկատներ ունենք,- տեղը դրեցի։
-
Նշանակում է՝ ինձ կհասկանաք։ Ուրեմնճանապարհորդության ժամանակ (պիտի որ այդ եզրույթը Ձեզ ծանոթ լինիայդ պրեպարատի ազդեցության տակ հանկարծ տեսա և հասկացա…. ինձ վրա հայտնություն եկավ… Բայց ախր դա շատ դժվար է բացատրել։
-
Ոչինչավելի համարձակ եղեք,- շտապեցրի,- ըստ էության խոսեք։
-
Մի խոսքով,- ասաց ձայնը,- հասկացաոր իմ աշխարհը գոյություն ունի շատ հարթությունների վրա՝ատոմայինենթաատոմայինվիբրացիոնդա անվերջ բազմությամբ իրականության մակարդակներ ունիև դրանք բոլորը բաղկացուցիչ մասն են գոյության այլ մակարդակների։
-
Ես դա գիտեմ,- արդեն սկսում էի նյարդայնանալ։ — Վերջերս պարզեցիոր ձեր բոլոր ասածները իմ աշխարհին էլ է վերաբերում։
-
Եվ այսպես, — զարգացրեց իր միտքը Ֆրոկան,- ես պարզեցիոր մեր մակարդակներից մեկը գտնվում է արտաքին ազդեցության տակ։
-
Ավելի կոնկրետխնդրում եմ,- ասացի։
-
Իմ վարկածի համաձայն միջամտությունը մոլեկուլյար մակարդակում է։
-
Ապշեցուցիչ է,- բացականչեցի։ — Հիմա՝ ի՞նչկարողացել եք պարզել այդ ազդեցության բնո՞ւյթը։
-
Կարծում եմ՝ այո,- պատասխանեց ձայնը։Բայց ոչ մի ապացույց չունեմ։ Ողջը կանխազգացման վրա է։
-
Ես էլ եմ հավատում կանխազգացմանը,- ոգևորեցի,- այնպես որ շարադրեք ձեր ենթադրությունները։
-
Հիմա,- անհամարձակ արտասանեց ձայնը,- մի խոսքով՝ ես եկել եմ այն եզրակացության (մաքուր կանխազգացում է), որ իմ աշխարհը մի մանրէաչափ մակաբույծ է ձեր մարմնի վրա։
-
Ավելի պարզխնդրում եմ։
-
Լավ։ Ես հայտնաբերել եմոր իրականության հարթություններից մեկի դիտակետերից մեկում իմ աշխարհը գոյություն ունի Ձեր ձախ ձեռքի ցուցամատի և միջնամատի հոդերի մեջտեղը։ Սա այդտեղ է մեր թվարկությամբ արդեն մի քանի միլիոն տարի։ Հասկանալի էոր ձեզ համար դա ընդամենը մի քանի րոպե է։ Ես ոչ մի ապացույց չունեմ ևիհարկեՁեզ ոչնչում չեմ մեղադրում
-
Դեոչինչոչինչ,- հանգստացրի նրան,- ուրեմն՝ ասում եք՝ ձեր աշխարհը տեղակայված է ձախ ձեռքիս ցուցամատի ու միջնամատի հոդերի մեջտե՞ղը։ Հրաշալի է։ Եվ ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել։
-
Գիտե՞ք ինչչգիտեմ՝ ճի՞շտ է արդյոք իմ վարկածը… Ենթադրում եմոր վերջերս հենց իմ աշխարհի տեղակայման շրջանում ձեռքը քորելու կարիք եք ունեցել։
-
Ձեռքս քորելո՞ւ։
-
Կարծում եմ՝ այդպես է։
-
Կարմրավուն գլանն իմ մատներից մե՞կն է։
-
Հենց այդպես։
-
Եվ դուք ուզում եքոր ես դադարեցնեմ քորելը։
-
Միայն այդ հատվածը,- շտապով ասաց ձայնը։ — Սոսկալի ամաչում եմոր ստիպված եմ Ձեզ նման հարցով դիմել։ Դա անում եմ միայն իմ քաղաքակրթությունը լրիվ բնաջնջումից փրկելու հույսով։ Ներեցեքխնդրում եմ։
-
Հարկ չկա ներողություն խնդրելու,- ընդհատեցի նրան,- բանական արարածները ոչնչից չպետք է ամաչեն։
-
Շնորհակալ եմ բարի խոսքի համար,- իր երախտագիտությունը հայտնեց ձայնը։Չէ՞ որ մենք՝ ոչմարդանման մակաբույծներսիրավունք չունենք Ձեզնից որևէ բան պահանջելու։
-
Բոլոր բանական էակները պիտի համախմբված լինենիրար օգնեն,- ասացի,- պատվովս եմ երդվումայլևս երբեքմինչև մահ չեմ քորի ձախ ձեռքիս բթամատի ու ցուցամատի հոդերի արանքը։
-
Ցուցամատի և միջնամատի,- ուղղեց ինձ։
-
Ընդհանրապես ձախ ձեռքիս մատները չեմ քորի։ Հանդիսավոր կերպով երդվում եմ և խոստանումոր քանի դեռ կենդանի եմչեմ դրժի խոսքս։
-
Տեա՛ր, — հուզված արտասանեց ձայնը,- Դուք փրկեցիք իմ աշխարհը։ Բառերը չեն կարող արտահայտել իմ երախտագիտության աստիճանը։ Եվ այնուամենայնիվ ասեմոր ես ձեզ անսահման շնորհակալ եմ։
-
Դե լա՜վլա՜վկարիք չկա,- ասացի։ Ձայնը վերջնականապես լռեցև ես արթնացա։
-
Զարմանալի երազը հիշելով՝ բաց արի դեղատուփս և բինտով փաթաթեցի ձախ ձեռքիս մատների հոդերը։ Արդեն մի շաբաթ է՝ կապած եմ պահում ևհակառակ ցանկությանսչեմ քորումնույնիսկ չեմ լվանում ձախ ձեռքս։
Եկող շաբաթվա վերջին բինտը կհանեմ։ Ոնց հաշվում եմ՝ այդքանը նրանց իրենց թվարկությամբ ապահովում է մի քսան-երեսուն միլիարդ տարվա լիարժեք հանգիստինչը միանգամայն բավարար է ցանկացած քաղաքակրթության համար։
·         Բայց հիմա ինձ մի ուրիշ բան է անհանգստացնում։ Բանն այն էոր վերջերս ինձ վտանգի ինչ-որ կանխազգացում է պատել։ Պատճառը Սան Անդերս Ֆոլտի շրջանում երկրաշարժն էնաև Մեքսիկայի կենտրոնական մասում հրաբուխների արթնացումը։ Մի խոսքովերբ այս իրադարձությունները համադրում եմիսկական սարսափ է ինձ պատում։
Դրա համար, ներեցեքոր խցկվում եմ Ձեր երազի մեջբայց Ձեզ հետ միանգամայն անհետաձգելի գործ ունեմ։ Եվ միայն Դուք կարող եք ինձ օգնելուրիշ ոչ ոք

·         Ի՞նչ մտքեր է ծնում այս պատմվածքը։ Հնարավո՞ր է՝ մեզնից ամեն մեկը ինչ-որ մի աշխարհ է կործանում՝ առանց դրա մասին իմանալու։ Ի՞նչ ենք մտածումերբ ճզմում ենք մրջյուններին։ Իսկ երբ վատ ենք վարվում մեզնից թույլերի հետմտածո՞ւմ ենքոր գուցե բառերով կործանում ենք նրա հոգու մեջ ինչ-որ բան։ Այս թեմայով մտքերդ մեկ էջի սահմաններում գրառիր որպես էսսե։
Այս պատմվածքը կարդալիս քո մեջ արթնանում է պատասխանատվության զգացումը : Հասկանում ես որ պետք է հետևես քո ամեն քայլինամեն խոսքինմի խոսքովամեն ինչի :  Այո, մենք ամեն օր որոշ չափով ոչնչացնում ենք բնությունը, չէ որ նա նույնպես մի աշխարհ է: Մրջուն ճզմելուց մենք ցավ կամ ափսոսանք չենք զգում , ավելի ճիշտ ոչ բոլորս ենք այդպիսինկան մարդիկ ում համար մրջունել է կարովր դեր խաղում բնության մեջՔեզնից փոքրի հետ վատ վարվելը  ես ստոր քայլ եմ համարում, քանի որ պետք չէ փոքրի կամ թույլի հետ վատ վարվել:

1.     Տրված նախադասություններում գտիր դերբայական դարձվածները։
·         Այգում զբոսնելիս հանդիպեցի ընկերոջս։
·         Առավոտյան մարմնամարզություն անելն ինձ համար պարտադիր է։
·         Անցորդներընկատելով ընկած մարդունմոտ վազեցին օգնելու։
·         Գնանք մեր տուն՝ մի քիչ հանգստանալու։
·         Շներն իզուր են կաղկանձում՝ թաքնվելով դեզերի մեջ։
·         Գարնանային թարմ օդով արբած՝ չէի ուզում տուն գնալ։
·         Միավոր աշխատանքով զբաղվելը ամեն մեկի խելքի բանը չէ։
·         Մոտեցանք դիմացից եկողին։
·         Ախորժակը բացվում է թթու ուտելիս։
·         Ձու գողացողը ձի էլ կգողանա։

2.    Կետադրիր տրված նախադասությունները.
·         Տղան արցունքների միջից ժպտալով` մոտեցավ հորը։
·         Բլրակի գլխին չհասած` տեսնում էի դպրոցի առաջ խմբված երեխաներին։
·         Սիմոնը ճրագը ձեռքին` մտավ գոմը։
·         Երկար զգեստի ծալքերն իրար քսելով` ներս մտավ կինը։
·         Կինը մեկնվեց` խսիրի վրա թաղիքի տակ ծածկելով տղային։
·         Այս չոր ծիրանենու տակ նստած` գրում եմ իմ մանկության ծիրանի ծառի ու իմ ընկեր Անդոյի մասին։
·         Օհան ապերը գնում էր գոմը` տավարին ապուր տալու։
·         Սաքոն հայացքը Աստղիկի գլխի վրայով պատին գցելով` հարց տվեց։
·         Փողոցին դեռ չտասած մայրը լսեց` Երեմի ձայնը։

·         Ո՞ր ժանրով է ստեղծագործությունը գրված։
Ինձ թվում է, որ այս պատմվացքը գրված է ֆանտաստիկաի ժանրի մեջ, քանի որ հնարավոր չէ մարդուն մարմինը փոխել կենդանու մարմնի հետ:
·         Ո՞ւմ մարմինն են փոխում և ինչո՞ւ են փոխում։
Ինձ թվում է, որ մարմինը փոխել են շան մարմնի հետ, փոխել են որովհետև պրոֆեսորի մարմինը արդեն ծեր էր և ճլորած:
·         Ովքե՞ր են վիրահատությունը կատարողներըինչպե՞ս են իրենք գնահատում իրենց աշխատանքը։
Չգիտեմ ովքեր էին վիրահատությունը կատարում, բայց նրանք իրնեց գործը ուղակի ֆանտաստիկա էին համարում և մտածում էին, որ նորից կարող են անել այդպիսի բան:
·         Հնարավո՞ր է գիտափորձը հաջողված համարել։ Դո՞ւ ինչպես ես գնահատում ուսանողների կատարած աշխատանքը։
Ես գիտափորձը հաջողված եմ համարում, քանի որ նրանց նպատակը մարմինը փոխելն էր և այն նրանց մոտ հաջողվեց: Ուսանողները լիովին կատարել են իրենց աշխատանքը նրանք պարտաճանաչ արել են ամեն ինչ ինչ կարողացել են մնացել են միշտ պրոֆեսորի կողքին, օգնել են ամեն ինչով ինչ նրանց հասնում էր:
·         Ի՞նչ մտքեր է ծնում պատմվածքը։ Ի՞նչ է սովորեցնում։
·         Էսսե գրիր՝ «Արտաքի՞նն է ազդում բնավորության վրաթե՞ բնավորությունը՝ արտաքինի»։


1. 

4 комментария:

  1. Նարեկ ջան, Հայոց լեզու և գրականություն առարկաներից այս մեկ նյո՞ւթն ունես։ Սա շա՜տ քիչ է։ Ինչ արել ես, այստեղ պիտի երևա։ Քանի որ չեմ կարող չգնահատել, առայժմ անբավարար ես ստանում։ Հենց լրացնես, կտեղեկացնես։

    ОтветитьУдалить